Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրոպայում հակառուսական ոգևորվածության ալիքը նահանջում է

Եվրոպայում հակառուսական ոգևորվածության ալիքը նահանջում է
01.05.2025 | 21:05

Անգլիական The Times-ը գրում է, որ ԵՄ-ը չի կարողանում ձևավորել Ուկրաինայի արևմտյան մասում տեղակայվելիք 25-հազարանոց զորաբանակ: Այնինչ, հակառուսական ոգևորվածության պահին խոստանում էր ապահովել 2,5 անգամ ավելի՝ 64 հազար: Հիմնական հույսը ենթադրաբար եղել է Լեհաստանը, որը ԶՈՒ-ի թվաքանակի առումով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ 114-հազարանոց բանակով: Բայց հակառուսականության ավանգարդում գտնվող այդ երկիրը վերջին պահին հետքայլ է արել:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4874

Մեկնաբանություններ